Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Հունվարի 18-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպված «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական 2011թ. մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը արտահայտել է իր խորին անհանգստությունը՝ կապված Փերինչեքի գործի հետ՝ հիշեցնելով, որ Շվեյցարիայի Դաշնային դատարանը ու Ազգային խորհուրդը հստակորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի դեմ կիբերհարձակման եւ գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին սպառնալու հետ կապված «Ակոս»-ի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն դիմել է դատախազություն՝ հիշյալ դեպքերի առթիվ հետաքննություն սկսելու համար։
Ապրիլի 1-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տեր Մովսես Քահանա Մանուկյանի ձեռամբ մատուցվեց Ծաղկազարդի տոնական Պատարագ: Պատարագի ընթացքում քարոզչության բաժնում Տեր հայրը ժողովրդին բացատրեց օրվա խորհուրդը, թե ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը ավանակի վրա նստած հաղթական մտնում է Երուսաղեմ, իսկ հավատավոր ժողովուրդը արմավենու եւ ձիթենու ճյուղեր էր փռում նրա ոտքերի առջեւ, նման կերպ ողջունելով Տիրոջ մուտքը Երուսաղեմ:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներից Մուհարրեմ Ինջիի` օրեր առաջ արած հայտարարությանը` եթե Աթաթուրքը չլիներ, ձեր անունները Դիմիտրի կամ Յորղոս կլիներ, Կ.Պոլսի հունական հեռարձակումների խմբագիրներից Ֆոթի Բենլիսոյը պատասխանել է. «Բոլորիս հայտնի չէ՞, արդյոք, Թուրքիայի վարած` «գյավուրների հանդեպ թշնամանք»քաղաքականությունը, ինչո՞ւ եք զարմանում»:
NАXOS ընկերությունը, որը զբաղվում է դասական երաժշտության ձայնագրմամբ, առաջին անգամ թողարկել է հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի դաշնամուրի համար նախատեսված ստեղծագործությունների սկավառակը` դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը։
Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում հունվարի 19-ին հարգել են Հրանտ Դինքի հիշատակը։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, հունվարի 11-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմական երիտասարդական միությունների, հասարակական կազմակերպությունների եւ բուհական ուսանողական խորհուրդների անդամներին: Երիտասարդներն այցելել էին Մայր Աթոռ` շնորհավորելու Նորին Սրբությանը Ամանորի եւ Ս. Ծննդյան տոների առիթով եւ ստանալու հայրապետական օրհնությունն ու պատգամը:
Թուրքիայում նախարարների խորհուրդը ներկայացրել է Թուրքիա մուտք գործելու համար սահմանին վիզա ստանալու ենթակա 89 երկրների ցանկը, որոնց մեջ է նաեւ Հայաստանը։
ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական դաշնության եւ Համահայկական ուսանողական ասոցիացիայի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման ակցիա է տեղի ունեցել , որի արդյունքում «Հայոց ցեղասպանություն» հեշթեգը Twitter-ի եւ այլ սոցիալական ցանցերի թրենդներում երկրորդ հորիզոնականում է հայտնվել, գրում է «Asbarez»-ը:
Նյու-Յորքի համերգային հայտնի սրահ Քարնեգի-հոլում փետրվարի 28-ին տեղի կունենա ամենամյա «Երաժշտական Հայաստան» ամենամյա համերգը:
Թուրքիայում բանավոր պատմության նախագծի շրջանակներում լույս է տեսել Ցեղասպանության ժամանակ Անկարայի հայերի հետ տեղի ունեցած դեպքերի մասին պատմող գիրք։
Բագրատ Մաիլյանն աշխատում է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում (Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա), զբաղվում է տիեզերական Ճառագայթների ֆիզիկայով։ Տպագրել է մի շարք հոդվածներ՝ հիմնականում 2-3 համահեղինակներով (սեփական ներդրումը աշխատանքներում գնահատում է երեսունից վաթսուն տոկոս), որոնց արձագանքները, հատկապես  ամպրոպային երևույթների ուսումնասիրության վերաբերյալ, եղել են շատ դրական: Աշխատանքները ներկայացրել է մի շարք միջազգային գիտաժողովներում, որոնցից առանձնապես կարևորում է Ամերիկայի Երկրաֆիզիկական ...
ժամանակակից հայ քանդակագործների «Էմանացիա» խորագրով ցուցահանդեսն է բացվել փետրվարի 25–ին Հայաստանի նկարիչների միությունում։ Ցուցահանդեսին, որը կտևի շուրջ մեկ շաբաթ, ներկայացված են հինգ հայ երիտասարդ քանդակագործներ Աշոտ Գևորգյանի, Գեղամ Աբրահամյանի, Սարգիս Բաբայանի, Գևորգ Թադևոսյանի և Արգիշտի Հարությունյանի 15 աշխատանքները։
Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարի ու մարդատար ավտոբուսի բախման քրեական գործի վերաբերյալ նախնական հետաքննությունն ավարտվել է: Այս մասին այսօր հայտարարել է մեղադրվող վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: